herbi_telim_271115_01Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակներում ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստության։

Զորավարժությունների ժամանակ ստուգվել է նրանց մարտունակությունը, տագնապի ազդանշանով բարձրացված անձնակազմի գործնական հմտությունները, մարտական պայմաններին առավելագույն մոտեցված պայմաններում մարտական միջոցներից օգտվելու հնարավորությունները։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Վարժանքների ժամանակ կիրառվել են «Օսա» զենիթահրթիռային համալիրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել