omran-al-zoubiAraratnews.am-ը գրում է.

Թուրքական ղեկավարությունը ցանկանում է մասնատել Սիրիան և կործանել այն՝ Օսմանյան կայսրության և դրա տարածքների վերածնման հույսով։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի տեղեկատվության հարցերով նախարար Օմրան Ալ-Զոուբին։

Նա նշել է, որ Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների հավակնությունները սպառնալիքի տակ են հայտնվել Սիրիայում ռուսական օդուժի կողմից գործողություն սկելուց հետո։ Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի և «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» օբյեկտներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել