Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում 32-ամյա կինը 8-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է նետել իր 2 եւ 4 տարեկան տղա երեխաներին, ապա ինքն էլ ցած նետվել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունը:

Մայրը հենց տեղում մահացել է: Տղաներին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց: Նրանցից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում, Բժիշկները պայքարում են երկրորդի կյանքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ին: Այդ պահին շենքի մոտ ոստիկաններ են եղել, որոնք անհապաղ շտապօգնություն են կանչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել