Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Ապագա համայնքում սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավի «այո»-ի կողմնակից Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը նշեց, որ այս փոփոխությունները  իշխանության-ընդդիմության հակամարտություն չէ:

«Առաջարկվող նախագիծը իշխանությանն էլ չի, մի շարք ուժեր պաշտպանում են այս նախագծին, որոնք միշտ եղել են պառլամենտական համակարգի առաջ տանողները: Այսօրվա մի շարք ուժեր, որոնք գալիս էին ժամանակին պառլամենտ, իրենց նախընտրական ծրագրերում նշել են, որ ուզում են խորհրդարանական երկիր։ Այսօր չգիտես ինչու հրաժարվում են դրանից»,-ասաց նա:

Արմեն Սաղաթելյանը նշեց, որ պառլամենտական երկրներում  է ամենաբարձր ժողովրդավարության և տնտեսական աճի ցուցանիշներն արձանագրվում:

«Պառլամենտական երկրներն են, որոնք կայուն զարգացման և ժողովրդավարության գործակցով երկուսուկես անգամ ավել են, քան մնացած այլ կառավարում ունեցող երկրները»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համամասնական և մեծամասնական ընտրությունների վերաբերյալ ասաց, որ եթե իշխանությունը ցանկանում է համամասնական ընտրություն իրականացնել, ապա դա Սահմանադրության հետ կապ չունի, և կարող են օրենքը փոխել:

«Սահմանադրության խնդիր չկա»,-ասաց նա:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել