Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին  է «Խոսում է Մոսկվան»ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է վախենան Ռուսաստանի պատասխան գործողություններից: Նա առաջարկել է Թուրքիային ատոմային հարված հասցնել:

«Թուրքերը արևելյան ժողովուրդների նման են, նրանց ամենից շատ զայրացնում և անհանգստացնում է անհայտությունը: Նրանք հիմա կատաղած են. և նախագահը, և վարչապետը, և Թուրքիայի գլխավոր շտաբի պետը: Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա: Նրանց փոխարեն ես հիմա կվախենայի Թուրքիային հասցվելիք կործանիչ հարվածից: նախագահի մեկ հիմար քայլ, և այդ երկիրն ընդհանրապես կարող է վերանալ», - ասել է Ժիրինովսկին:

Վ. Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան կարելի է կործանել հրթիռամիջուկային հարվածով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել