Բաղադրիչներ
- խնձոր
- չիր ծիրանի - 1 բաժակ
- չամիչ - 1/2 բաժակ
- ընկույզ - 1/2 բաժակ
- մեղր - 4թ/գդ
- կարագ - 4ճ/գդ
- դարչին - 4 փայտիկ
- հյութ նարինջի - 4 բաժակ
- հյութ կիտրոնի - 10մլ
Պատրաստման եղանակ
- Կեղևազրկում ենք խնձորն ու կտրում վերևի մասը, ապա հանում ենք խնձորի միջուկն ու մաքրած խնձորի վրա շաղ ենք տալիս մի փոքր կիտրոնի հյութ:

- Առանձին ամանի մեջ խառնում ենք մանր կտրատված ընկույզն ու ծիրանի չիրը, չամիչը, մեղրն ու կարագը:
Ապա ստացված միջուկով լցոնում ենք խնձորները, փակում կափարիչով և պոչի փոխարեն դնում ենք դարչինի փայտիկը:
- Լցոնված խնձորը դնում ենք ձևամանի մեջ, վրան լցնում նարինջի հյութը և դնում ջեռոցը 1 ժամով 180 աստիճանում:
Եփելու ընթացքում 10-15 րոպե մեկ հանում ենք խնձորները ջեռոցից, վրան լցնում նարնջի հյութը և նորից դնում ջեռոցի մեջ:
- Պատրաստի խնձորը հանում ենք ջեռոցից և մատուցում:

Մատուցելիս լցոնված խնձորի վրա դրեք անանուխի տերև՝ դեսերտին գեղեցիկ տեսք հաղորդելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AC%D6%81%D5%B8%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



