Հաճախ հանդիպում են մարդակերպ կենդանիներ, որոնք ֆորումներում, եթերով կամ այլ վայրերում, տեսնելով իրենց նմաններին, մտածում են, որ նրանք մարզերից են: Այդ միաբջիջները երևի մոռացել են, որ մարզերից են նաև Իսահակյանը, Ֆրունզիկը, Շիրազը, Սահյանը, Սևակը... Կարող ենք երկար թվել:
Այդ թշվառների պատճառով է, որ մարդիկ շատ անգամ նաև թշնամաբար առանձնացնում են` երևանցիներին, ղարաբաղցիներին, գյումրեցիներին... Սակայն մենք միասնական ենք և ունենք մի երկիր`Հայաստան:
Դրանց նմաններին անվանում են գեղցիներ, որոնք շատ անգամ այդ բառը խառնում են գյուղացի բառի հետ: Ազգիս գեղցիներին խորհուրդ եմ տալիս շատ գրքեր ընթերցել. գուցե դատարկ ուղեղները մի քիչ լցվելու դեպքում խելքի կգան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել