jessica-biel-2015-glsen-respect-awards-in-beverly-hills_8Վերջերս Ջասթին Թիմբերլեյքին լուրջ կասկածներ են տանջում: Երգչի ընկերները պնդում են, որ նա գրեթե վստահ է, որ իր կինը՝ Ջեսիկա Բիլը, որի հետ նա ամուսնացել է 2007 թ., սիրավեպ ունի իր անձնական մարզիչ Ջեյսոն Ուոլշի հետ: Եվ Ջեսիկայի ու Ջեյսոնի հարաբերությունների հետագա զարգացումից խուսափելու համար նա որոշել է սահմանափակել նրանց շփման ժամանակը, հայտնում է 7days.ru-ն:

Թիմբերլեյքի կինը Ուոլշի հետ սկսել է մարզվել ամռան սկզբին, երբ ապրիլին ծնվել է իր ու Ջասթինի տղան: Հղիության ընթացքում բավական գիրանալով՝ դերասանուհին ցանկացել է հնարավորինս շուտ հետ բերել կազմվածքը: Մարզիչը նրան սկսել է լրջորեն մարզել: Իսկ հետո Ջեսիկայի և մարզչի հարաբերություններն աստիճանաբար ոչպաշտոնական են դարձել: Նա գնալով ավելի երկար է մնացել սպորտդահլիճում պարապմունքներից հետո և տուն է գնացել, ինչպես նկատել է Ջասթինը, ինչ-որ տարօրինակ տրամադրությամբ:

Բայց երբ Ջեսիկան մանրամասնորեն գեղեցկացել է Ուոլշի նոր սպորտդահլիճի հանդիսավոր բացմանը, Ջասթինը կնոջը կտրուկ արգելել է գնալ երեկույթին: Եվ ակնարկել է, որ չարժե այդքան ժամանակ և ուժ ծախսել մարզասրահում. Ջեսիկան առանց այդ էլ հրաշալի կազմվածք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել