Հանգստյան օրերը պետք է լինեն այն ժամանակը, երբ օրգանիզմը ուժ է հավաքում և հանգստանում: Գործնականորեն դա մասամբ այդպես չէ: Բժիշկները խորհուրդներ են մշակել, որոնք վերաբերում են այն բանին, թե ինչպես անցկացնել հանգստյան օրերը, հայտնում է The Times India-ն:
Հանգստյան օրերին չի կարելի ուտել շատ և ճարպոտ սնունդ, ֆասթֆուդ, ալկոհոլ` մասնակցելով բարեկամների և ընկերների կազմակերպած միջոցառումներին: Այդպիսի հանգստյան օրերը վնասում են ոչ միայն կազմվածքին, այլ նաև առողջությանը:
Շատ քնելը նույնպես վնասակար է: Ամենաշատը կարելի է արթնանալ սովորական գրաֆիկից մեկ ժամ ուշ: Նաև խորհուրդ չի տրվում բոլոր ուժերը ներդնել շաբաթվա ընթացքում կուտակված տնային գործերում: Ավելի լավ է այդ գործերը շաբաթվա մեջ բաժանել հավասարաչափ:
Մասնագետները խորհուրդ են տալիս հանգստյան օրերին զբաղվել սպորտով և այցելել թանգարաններ` օրը ավարտելով քաղաքից դուրս զբոսանքներով: Այդ դեպքում կլինի ոչ միայն ֆիզիկական բեռնաթափում, այլ նաև հոգեկան:



