168.am-ը գրում է.
Թուրքական ռազմաօդային ուժերը դադարեցրել են թռիչքները Սիրիայի երկնքում, հայտնում է Hürriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերականի զրուցակցի կարծիքով՝ այդ քայլը համաձայնեցվել է Մոսկվայի հետ, իսկ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ թուրքական կործանիչները խոցել են ռուսական «Սու-24» ռմբակոծիչը:
Թուրքիան մասնակցում է Սիրիայում օպերացիաներին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, որը պայքարում է ԴԱԻՇ-իդ եմ:
Առաջին հարվածները՝ որպես կոալիցիայի անդամ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը հասցրել էին այս տարվա օգոստոսին (ինքնուրույն թուրքական ավիացիան սկսել էր գործել Սիրիայում հուլիսից):
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/27/567356.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել