Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում երեկ երեկոյան մեկնարկած «Մեր տունը» խորագրով դրամահավաքի շրջանակներում հանգանակվել է 10,378,465 ԱՄՆ դոլար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոնի այս տարվա դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:
Հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, և շարունակվել մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:
Հիշեցնենք, որ 2014-ի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/27/telethon/1857319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



