««ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս ՀՀ Զինված ուժերի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճանների հետ։ Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությանը։ Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տևական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ –Արմենիա»–ում։ Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն, վերջինս Կոտայքի մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը։
Տևական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ–Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում։ Եվ ահա վերջերս ընկևրության ղեկավարությունը Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է։ Այսինքն Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույթն էականորեն փոքրացել է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Խոսակցություններ կան, որ այս հանգամանքը վրդովվեցրել է Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։