168.am–ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին գտնում է, որ «Ոսկե գնդակը» 5-րդ անգամ նվաճելու լավ շանսեր ունի։ Մեսսին նշել է, որ կարծում է, որ իր ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները շանսեր են տալիս ստանալու «Ոսկե գնդակը»:
Նույն կարծիքը ֆուտբոլիստը հայտնել է նաև իր խաղընկերներ Նեյմարի և Լուիս Սուարեսի մասին:
«Աստված տա, որ «Ոսկե գնդակի» թեկնածուների եռյակում լինեն Նեյմարը, Սուարեսը և ես»,- հայտնել է Մեսսին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/27/566952.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել