Tert.am–ը գրում է.
Ամերիկուհի Պատի Սանչեսը, ով ժամանակին միտումնավոր քաշ է հավաքել աշխարհի ամենագեր կնոջ կոչմանն արժանանալու համար, այժմ սկսել է նիհարել և արդեն կորցրել է 107 կգ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 51-ամյա կինը, որը բնակվում է Նևադա նահանգում, իր ընկերոջից բաժանվելուց հետո որոշել է նիհարել։ Նշվում է, որ այն ժամանակ Սանչեսը կշռել 327 կգ, և դա բավական լուրջ վտանգ է եղել իր կյանքի համար:
Կինը պատմել է, որ նախկին սիրեցյալն իրեն անընդհատ դրդել է ավելի շատ ուտել ու քաջալերել է աշխարհի ամենագեր կնոջ կոչումը նվաճելու հարցում: Սանչեսի փոխանցմամբ՝ ինքը տարիներ շարունակ օրական 13.000 կալորիանոց սնունդ է ընդունել քաշ հավաքելու համար:
«Բայց կյանքումս եկավ մի պահ, երբ հասկացա, որ ընկերոջս նման պահվածքն ինձ տանում է դեպի դանդաղ մահ: Ես որոշեցի վերջ տալ այդ հարաբերություններին ու ինքս ինձնով զբաղվել»,-անկեղծացել է 4 երեխաների մայրը:
Ամերիկուհին մանրամասնել է, որ այժմ վերահսկում է իր սննդակարգը, ուտում է առողջ սնունդ` օրական ընդունելով միայն 3.000 կալորիա:


















