Panorama.am-ը գրում է.

«Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ դպրոց էր կրում իր մեջ ու դպրոցը տարածում էր իր շուրջը»,- Panoarama.am-ի հետ զրույցում  այսպես բնորոշեց մեծ դերասանուհուն  ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Շատ ներկայացումներում Տ.Ներսիսյանի խաղընկերը եղել է հենց ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:

«Նա իր ամբողջ կյանքը նվիրեց թատրոնին: Մանկուց եմ ճանաչում նրան: Մեր ընտանիքի բարեկամն էր, խաղացել է նաև հայրիկիս (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան) հետ:
Նա շատ էր ցանկանում, որ իրենց հետո ես խաղամ Ջոնիի դերը (Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է») և ես խաղացի: Ավելորդ շռայլություններ չէր սիրում: Երբեք անհարկի գովեստի խոսքեր չէր ասում: Շատ խստապահանջ էր գործի նկատմամբ, իր նկատմամբ, իր խաղընկերների նկատմամբ: Ամեն ինչ անում էր, որպեսզի ամեն ինչ հասներ այն որակի, այն մակարդակի, որ ինքն էր ուզում: Պահեր էին լինում, երբ  իր կարծիքով պրոֆեսոինալ չէր, հարիր չէր թատրոնին, արվեստագետին, անպայման արտահայտվում էր:

Պահանջկոտ էր, պարտաճանաչ: Թատրոնը պահանջում է լիարժեք նվիրում: Թատրոնի ռեժիմը ծանր է, երբեք չէր տրտնջում, չէր հոգնում: Զայրանում էր, երբ ուշանում էին փորձերից կամ չէին գալիս»,- ասաց Տ. Ներսիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել