ստռեսսWnews.am-ը գրում է.

Սթրեսը մարդու օրգանիզմի արձագանքն է բացասական էներգիային եւ դրանից պաշտպանված չէ ոչ ոք։ Հատկապես մռայլ եղանակին փողոցում ավելանում են մռայլ դեմքով քայլող մարդիկ եւ ցանկություն է առաջանում նրանց պարզապես հիշեցնել, որ առանց ժպիտ ապրած մեկ օրը հավասար է չապրելուն։
Հոգեբանները սովորեցնում են չտրվել սթրեսին եւ ազատվել դրանից։ Իհարկե, մենք ոչ թե հոգեբանական դասընթաց կանցկացնենք, այլ կցուցադրենք սթրերիս ազատվելու արագ ու հասանելի տարբերակներ։

Զբոսանք

զբոսանք

Երբ տխրում ու գերլարված եք լինում, ցանկություն է առաջանում միայնակ մնալու կամ ինչ-որ տեղ գնալու, այդ ցանկությունն իզուր չէ. որպեսզի շրջապատի վրա չազդեք ձեր նեգատիվ տրամադրությամբ, լավագույն տարբերակը մաքուր օդին զբոսնելն է։ Միայնակ զբոսնելով ու կտրվելով ամենից, րոպեներ անց ինքներդ կզգաք թեթեւությունը։

Չամիչ

չամիչ

Եթե սթրեսն առաջացել է ոչ թե կոնֆլիկտի կամ բացասական երեւույթի, այլ պարզապես ուժերի կորստի արդյունքում,  չամիչ կերեք։ Դրանում պարունակվող գլյուկոզան կանցկացնի հոգնածությունը։ Ի դեպ, վատ մտքերից օգնում է ազատվել ոչ միայն խաղողը, այլ նաեւ սեխը, ինչպես նաեւ հատապտուղները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել