8f7eab2facf507cb9ca4bdcd60621915Araratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծրագրված այցը Ռուսաստան պաշտոնապես չեղյալ չի համարվել, սակայն բազմաթիվ հարցեր օդում կախված են մնում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Իրավիճակը պարզ չէ: Պաշտոնական չեղարկում չի եղել, բայց, միանշանակ, բազմաթիվ առկախված հարցեր կան այս այցի վերաբերյալ: Սակայն, կրկնում եմ, չեղարկում դեռևս չի եղել»,- ասել է Պեսկովը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել