ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում մարդկանց մի խումբ ձերբակալվեց, որոնց մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր, ինչ-ինչ պատճառներից ելնելով, սկսեցին պաշտպանել զենք կուտակող անձնավորություններին: Լավ, ի՞նչ եք առաջարկում, հայտնաբերվեր այդ զենքը, ու զենքի տերերը պատժի չենթարկվեի՞ն:

Աստված մի արասցե, այդ զենքը կրակեր, ու անմեղ մարդիկ զոհվեին և տուժեին, այդ նույն մարդիկ պետք է գրեին՝ իսկ ո՞ւր էր ԱԱԾ-ն, ինչո՞ւ ժամանակին չբացահայտեցին և այլն:

Տպավորություն է, որ մարդ սպանելու ժամանակ, եթե գոռաս, որ իշխանությունները վատն են, կամ ես հայրենասեր եմ, ուրեմն քեզ պետք է չբռնեն, ու եթե բռնում են, «հայրենասերի» են բռնում, և եթե այդ սպանողը քաղաքականության մեջ մի քիչ ակտիվ լինի՝ միանգամից կդառնա քաղբանտարկյալ:

Սթափվե՛ք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել