Մարդկայնորեն մենք բոլորս էլ ցավում ենք Սիրայում խփված Ռուսական ինքնաթիռի համար, սակայն մի բան է մարդկային ցավը, մեկ այլ բան պետական մոտեցումը, իսկ պետական մոտեցումը պահանջում է ցանկացած հարցում երկկողմանի վերաբերմունք: Ուզում եմ որևէ մեկը ինձ հիշեցնի, երբ ադրբեջանի կողմից խոցվեց հայկական ուղղաթիռը, Ռուսաստանի պատկան մարմինների կողմից որևէ դատապարտող հայտարարություն եղավ? Եթե Ռուսաստանը չի դատապարտել այդ արարքը, ապա Հայաստանը ինչո՞ւ պետք է դատապարտի Թուրքիայի նմանատիպ արարքը Ռուսաստանի նկատմամբ, ուրիշ բան, եթե ՀՀ պաշտոնատար անձինք իրենց անձնական ցավակցությունները հայտնեին, այլ ոչ թե Հայաստանի անունից հանդես գան, որովհետև պետության անունից հանդես գալու դեպքում նույն իսլամիստների թիրախները կարող են շրջվել նաև Հայաստանի ուղղությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/965829166789867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել