176Elq.am-ը գրում է.

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PO 600 համարանիշի եւ «Ֆոտոն պիկապ» մակնիշի առանց համարանիշի (վարորդ` 26-ամյա Կ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Վ. եւ ուղեւոր 66-ամյա Ժ. Ս.-երը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել