Անդրանիկ Կարապետյան. «Մասնակցությունիցս գոհ եմ, բայց չեմ կարողանում համակերպվել, որ երկամարտում բրոնզ չնվաճեցի»Aravot.am-ը գրում է.

Աշխարհի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարի ավարտից հետո Aravot.am-ը այսօր կապվեց պոկում վարժության բրոնզե մեդալակիր դարձած եւ երկամարտում չորրորդ տեղը զբաղեցրած Անդրանիկ Կարապետյանի հետ: «Այո, գոհ եմ իմ արած արդյունքից, մարզիչներն էլ են գոհ:

Բայց կարող էի պոկում վարժությունում ավելին բարձրացնել: Երկամարտում մաքուր երրորդ տեղ գրավելուն մեկ կիլոգրամ չբավականացրեց: Դրան չեմ կարողանում համակերպվել: Բայց ինչ արած, չստացվեց: Սա էլ երրորդ մրցումն է, որ անձնական քաշով զիջում եմ», – ասաց Անդրանիկը եւ խոստացավ, որ Ռիո դե Ժանեյրոյում այդպիսի բան չի լինի: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել