Araratnews.am-ը գրում է.
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է լրագրողուհի Խադիջա Իսմաիլովայի ներկայացրած բողոքը։
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով Իսմաիլովան դատապարտվել է 7.5-ամյա ազատազրկման, «յուրացումների ու հարկեր վճարելուց խուսափելու» համար։
Ընթացակարգի համաձայն՝ դատավճիռը մտնում է ուժի մեջ և առաջիկա օրերին Իսմաիլովային կտեղափոխեն թիվ 4 կանանց գաղութ։
Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ Իսմաիլովան կոչ էր արել իր բանտախուց բերել իրավապաշտպան Լեյլա Յունուսին։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/bakhvi-verakhnnich-dataraneh-merzhel-e-xadija-ismayilovayi-boghokheh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել