168.am-ը գրում է.
Գերմանիան մտադիր է 650 զինվորական ուղարկել Մալիի օպերացիային մասնակցելու նպատակով, որը ղեկավարում է Ֆրանսիան, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նրա խոսքով՝ դա կարվի որպես աջակցության նշան Ֆրանսիային ջիհադիստների դեմ պայքարի շրջանակում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ֆրանսիական իշխանությունները Մալի են ուղարկել ազգային ժանդարմերիայի էլիտար հատուկ նշանակության ջոկատ:
Նման որոշում կայացվել էր այն բանից հետո, երբ երկրի մայրաքաղաքում՝ Radisson հյուրանոցում, ահաբեկիչների կողմից մարդիկ էին պատանդ վերցվել:
Հարձակման հետևանքով սպանվել էր 19 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/25/566506.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել