Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը Հ1-ի աշխատակից է. 1in.amՎաղ առավոտյան Նորք Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասաձերծված հանցավոր խմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանն է։

Արդեն իսկ հայտնի է, որ ձերբակալվածների թվում են «Հայոց վահան» խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանը և նույն խմբի անդամ Նելլի Մինասյանը։

Հիշեցնենք, որ  ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

^BE25F02B10417D3BF0D8BB00DDB48F0594FBB120925B0821C3^pimgpsh_fullsize_distr

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել