168.am-ը գրում է.
Մոսկվայում օրերս լույս աշխարհ եկած աղջկան անվանել են Սիրիա: Երեխան ծնվել է նոյեմբերի վերջին: Նորածնի հայրը ներկայում ծառայության է մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն, հայտնում է RT-ն:
«Քաղաքի ԶԱԳՍ-երից մեկի շրջանային վարչության տվյալով՝ 2015թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակում մայրաքաղաքում նոր անուն է դրվել՝ Սիրիա: Հենց այդպես են անվանակոչել մոտ օրերս ծնված աղջկան, ում հայրը ներկայում գործուղման է մեկնել այդ երկիր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում ծնվել են նաև երկու Ռուսաստան, Բյուզանդիա, Հնդկաստան, Չելսի:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/25/566609.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



