Panorama.am-ը գրում է.

Քիչ առաջ ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ներկաներին տրամադրվեց նաև հայտարարությունը, որը անվանված էր «ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից»:

Հայտարարությունն ամբողջությամբ.

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ֆուտբոլային համաշխարհային և եվրոպական կազմակերպութուններ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ, Հայաստանում գրանցված Իրավաբանական Անձանց Միություն է, որի գործունեության հիմնական նպատակներն են ֆուտբոլի կանոնակարգումը, կազմակերպումը և զարգացումը Հայաստանում և հայկական ֆուտբոլի պատշաճ ներկայացումը միջազգային ֆուտբոլային հարթակներում:

ՀՖՖ անդամներն են և ՀՖՖ-ին կարող են անդամագրվել ֆուտբոլի ասպարեզում գործունեություն ծավալող և ֆուտբոլի զարգացմանը միտված բոլոր այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ընդունում և առաջնորդվում են ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրություններով ու կանոնակարգերով:

ՀՖՖ շահառուներն են ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային մարզադպրոցները, ֆուտբոլի կառավարման և սպասարկման ողջ անձնակազմը, մարզական լրատվական միջոցները և, իհարկե, ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակը: Այսինքն, եթե կարճ բնութագրենք՝ ֆուտբոլային ընտանիքը և ողջ ֆուտբոլային հանրությունը: Ակնհայտ է, որ ՀՖՖ շահառուներն ընդգրկում են Հայաստանի և հայ հանրության զգալի մեծ այն զանգվածը, որը սիրում, աջակցում և երկպագում է հայկական ֆուտբոլին:

Չնայած հայկական ֆուտբոլի երկրպագուների նշված մեծ բանակին՝ քիչ թե շատ կազմակերպված ՖԱՆ շարժումները (խմբերը) Հայաստանում և նրանից դուրս սակավաթիվ են, և եթե չհաշվենք ակումբային մակարդակը, ապա նրանք ընդամենը երեքն են, որոնք երբևէ համագործակցության նպատակով դիմել են ՀՀՖ-ին: ՖԱՖ-ը մեկն է նրանցից, և դատելով ՖԱՖ-ի գործունեությունից (ստացած, զեղչված գներով ձեռք բերված տոմսեր և այլ ակտիվություններ), կարելի է ենթադրել, որ ՖԱՖ անդամների և համակիրների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը:

Եվ այդ տեսանկյունից հանդես գալ կամ փորձ անել` հանդես գալու ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակի անունից, ուղղակի, մեղմ ասած, ընդհանուրի իրավունքի յուրացման փորձ է նրա մի փոքր մասի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել