Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Բիլգիչի խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուն Լավրովին տեղեկատվություն է տրամադրել Թուրքիայի զինված ուժերի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու մասին։
Բիլգիչը հավելել է, որ հեռախոսազրույցի արդյունքներով որոշվել է, որ Չավուշօղլուն ու Լավրովը մոտակա օրերին կհանդիպեն։
Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ Լավրովը հայտարարել է, թե իրենք դեռ Թուրքիա այցելելու և այնտեղից գործընկերներ ընդունելու ծրագրեր չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել