Past.am-ը գրում է.

Այս տարի «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի համարձակ, տաղանդաշատ, գեղեցկուհի, անզգուգական ձայն ունեցող Իվետա Մուկուչյանը: Հաջողություն ենք մաղթում երգչուհուն սպասվելիք երգի մրցույթում: Սակայն այսօր որոշել ենք անդրադառնալ նրա քրոջը` Մարիաննա Մուկուչյանին:

Ոճաբան, դիմահարդար և պարզապես գեղեցկուհի Մարիաննան, այն հայերից է, ով գործունեություն է ծավալում հայրենիքի սահմաններից դուրս: Միջազգային հարթակներում Հայաստանի անունը բարձր պահող այս հայուհին, աշխատել է այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են` Պրիանկա Չոպրան ու Աշվարիա Ռայը:

Այսօր Past.am-ը ներկայացնում է Մարիաննային, ով բացի իր արտաքին գեղեցկությունից, նաև գեղեցիկ է իր գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել