Այս ոգևորության ֆոնին չգնա՞նք՝ Արևմտյան Հայաստանն ազատենք, ձեռի հետ էլ Կիլիկյան Հայաստանից մի երկու բան հետ բերենք:
Ահաբեկչություն բառի հետ պետք է մի քիչ զգույշ լինել: ԱԱԾ-ն լավ գործողություն է իրականացրել, դա բոլորս էլ տեսնում ենք, բայց ԱԱԾ-ն ահաբեկչության մասին որևէ բառ չի ասել, գուցե այդ զենքը նախատեսված էր բանկ թալանելու համար: Չճշտված տեղեկություններով ժողովրդին խուճապի մի՛ մատնեք:
Մարդկանց որոշ զանգված էլ ուրախացել է հնարավոր ահաբեկիչների լուրից: «Դե լավ ա էլի, ԻԳԻԼ-ը Հայաստանի մասին էլ հիշեց, աշխարհն էլ հայերի մասին կխոսի»:
Ահաբեկիչներ կլինեն, շնորհակալություն կհայտնենք, որ ԱԱծ-ն շուտ բացահայտեց ու վնասազերծեց այդ խմբին, ու սրանից հետո մեր հարևան արաբներին ու չարաբներին ավելի ուշադիր կլինենք: Ահաբեկիչներ չեն լինի, հանգիստ կտանենք, ու, միևնույնն է, ուշադիր կլինենք արաբներին ու ոչ արաբներին: