Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
Տեղեկությունների համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր գործերի ընթացքից: Ֆրանսիայի առաջնության շրջանակներում փարիզյան ակումբի անցկացրած 14 հանդիպումներից ֆուտբոլիստը մասնակցել է 8-ին, իսկ հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ: Նա մեկ գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել:
Հարկ է նշել, որ Պստորեի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուս»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել