Lragir.am-ը գրում է.

Ֆրանսիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Օռլովը նոյեմբերի 25-ին հայտարարել Է, որ սիրիական բանակի զինվորականները գտել ու տարհանել են  Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի տարածքում խփված Սու-24-ի օդաչուներից մեկին:

«Երկրորդ օդաչուին գտել ու տեղափոխել Է սիրիական բանակը», ասել Է դեսպանը Europe-1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խփված ինքնաթիռի օդաչուներից մեկն սպանվել է կատապուլտվելուց հետո գետնից գնդակոծման հետեւանքով: Բացի այդ, ուղղաթիռի գնդակոծման հետեւանքով զոհվել է ռուս մի զինծառայող, ուղղաթիռ, որն ուղարկվել էր որոնողա-փրկարարական գործողություն անցկացնելու համար:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքից», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել