Երբ երեկ հայտնի դարձավ, որ թուրքական օդուժը ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել, դրան ամենաոգևորված կերպով արձագանքողները Սիրիայի իսլամիստներին զուգահեռ, թերևս, միայն հայ արևմտամոլներն էին։ Ողջամիտ ցանկացած մարդ պարզապես խորը զզվանք էր ապրում՝ տեսնելով, թե ինչ խորը բերկրանք է տիրում տարատեսակ մարդուկների մոտ, ովքեր օրնիբուն գլուխներս տանում են մարդու իրավունքների, հումանիզմի և օրինականության մասին, բայց հենց նման մի բան է լինում, ի ցույց են դնում իրենց փտածության աստիճանը։
Այս կատեգորիայի խղճուկությունը կայանում է նրանում, որ իրենք էլ չեն գիտակցում, որ կողքից նայողի համար իրենց արածն այսպես է երևում. պատրաստ եմ անգամ թուրքի ապօրինությունը ողջունել, մենակ թե այն ուղղված լինի Ռուսաստանի դեմ։ Հարգելիներս, դուք ողջամտությունը նոր չեք կորցրել, բայց ինչ-որ սրբություն ունե՞ք։ Եթե այդքան կարևորում եք օդային տարածքի անձեռմխելիությունը, որ համարում եք, որ 17 վայրկյանն (հենց այդքան է ռուսական ինքնաթիռը գտնվել Թուրքիայի տարածքում) արդեն հերիք է ինքնաթիռ խոցելու համար, ապա ինչո՞ւ էիք լռում, երբ սիրիական բանակն էր թուրքական ինքնաթիռ խոցել իր օդային տարածքում։
Իրականում լռության պատճառն առավել քան պարզ է. արևմտամոլների տերերն ում դատապարտեն՝ մեր զոմբիները դրան էլ կդատապարտեն, իսկ ում աջակցեն՝ դրան էլ կաջակցեն։ Ու թքած ունեն նրանք, որ աջակցություն են ցուցաբերում նույն թուրքին։ Չէ՞ որ կարևորը մի շարք դեսպանների հավանությանն արժանանալն է։
Ու ամենաշատն այս պարագայում զայրացնում է, որ սրանք դեռ անամոթություն ունեն պիտակավորելու այն մարդկանց, ովքեր Թուրքիայի արարքն արդարացիորեն ստորություն են համարում և դրա համար արժանանում են այս ոչուփուչերի կողմից այնպիսի պիտակների, ինչպիսիք են ռուսուլման, պուծինասեր, պուծինապաշտ, ռուսալե և այլն։ Մարդ լինի, սրանց հարցնի, թե բա դո՞ւք ինչ եք։ Ես կարող եմ ասել այդ հարցի պատասխանը։ Բնութագրենք հենց ձեր սիրելի թյուրքական հայտնի իմաստով. դուք մանկուրտ եք՝ մարդ, ով կամազուրկ ստրուկ է է, հոգեկան հիվանդ։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել