Lurer.com-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է միջազգային հանրության ջանքերին`ուղղված ահաբեկչության դեմ պայքարին: ՀՀ պաշտպանույան նախարարությունում Սերբիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ նման կարծիք է հայտնել Սեյրան Օհանյանը:

«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում համախմբված պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ տեղի ունեցածը հենց այդ ջանքերին հարված է»,- ասել է Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել