Hraparak.am-ը գրում է.

Երեւանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 24-ին սպանված «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանը երկու երեխաների հայր է:

Hraparak.am-ի մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեպքի մասին: Մեր տեղեկություններով՝ նրան կրակել են տաքսի մեքենայի միջից, իսկ կրակոցներին նախորդել է վիճաբանություն: Մեր աղբյուրները հայտնեցին, որ կրակողը եւ բանկի իրավաբանը գումարային խնդիրներ են ունեցել, ինչն էլ նման ողբերգական հանգուցալուծում է ստացել: 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն մի շարք էական հանգամանքներ են պարզվել: Մասնավորապես, հայտնի է, թե տաքսի մեքենան որ ընկերությանն է պատկանել, կրակողը ով է եղել եւ այլն:  «Անելիք բանկ»-ից Hraparak.am-ին, որ Հովհաննես Աթանյանը իրենց մոտ աշխատում էր 2009 թ.-ից։ Բանկից, սակայն, հրաժարվեցին հայտնել, թե այս աշխատանքային տարիներին ինչպես է իրեն դրսեւորել Հովհաննես Աթանյանը, արդյոք որեւէ մեկի հետ խնդիրներ ուներ, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է: Սպանվածը հայաստանյան բանկերից մեկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել