827104Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանցագործություն Է որակել Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի դեմ ձեռնարկված գրոհը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունների «հանցավոր գործողությունները» երեք հետևանք կունենան. «Առաջինը՝ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վտանգավոր սրումն է, ինչը չի կարող արդարացվել որևԷ շահով, ներառյալ պետական սահմանների պաշտպանությունը: Երկրորդ՝ Թուրքիան իր գործողություններով ըստ Էութան ցուցադրեց, որ պաշտպանում Է ԴԱԻՇ-ի զինյալներին: Երրորդ՝ խախտվել են Ռուսաստանի և Թուրքիայի տևական բարդրացիական հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսությունում և հումանիտար ոլորտում»:

«Այդ վնասը դժվար կլինի վերականգնել, դրա ուղիղ հետևանքը կարող Է դառնալ մի ամբողջ շարք կարևոր համատեղ նախագծերից հրաժարվելը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը»,- ընդգծել Է Մեդվեդևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել