News-book.am-ը գրում է.

Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչներից մեկը (վերջինիս խնդրանքով անունը չենք հրապարակում-խմբ.) NewsBօօk-ի հետ զրույցում հայտնեց, որ այն 10 սիրիացիները, ովքեր ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, հայերեն են խոսել:

«8 ամիս ա, ինչ ապրում էին էդտեղ: Հիշում եմ, որ մի երկու անգամ, եթե չեմ սխալվում, «Գազել»-ով իրեր են տեղափոխել տուն: Իրենց հետ թաղամասի բնակիչները կապ չեն ունեցել, չենք խոսել: Մենք միշտ էլ մտածել ենք, որ արաբներ են, բայց վստահ կարող եմ ասել, որ հայերեն խոսել են իմացել, ես էդ լսել եմ: Արտառոց որևէ բան իրենցից չենք նկատել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանական մեծածավալ գործողություն է իրականացվել Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում: Նշված փողոցի տներից մեկում վարձով բնակվող մոտ 10 սիրիացիներ ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել