Tert.am-ը գրում է.
«Անելիք» բանկի իրավաբանի սպանությունից հետո երեկ ուշ երեկոյան և այսօր առավոտյան մայրաքաղաքից դուրս տանող և մտնող ճանապարհներին ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը, կանգնացնում են մեքենաները և ստուգում բեռնախցիկները:
Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչով են պայմանավորված անվտանգության սույն միջոցառումները Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ սովորաբար նման ծանր հանցագործություններից հետո նման միջոցառումներ են անցկացվում:
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձը Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց կրակոցներ է արձակել «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի ուղղությամբ, ով տեղում մահացել է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/25/aneliq-k-bank/1854830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



