«Հայտեի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել Է, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել Է, որովհետև տղամարդկանց թիվը կրճատվել Է, շատերն են մեկնում արտագնա աշխատանքի։
«ՉԻ» - Լավ է, իհարկե, որ Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ աշխատուժի արտահոսքի մեջ է ինչ-որ դրական բան տեսնում։ Այ, եթե բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնեն՝ Հայաստանում կտրուկ կպակասի նաև ծխողների, խմողների և փողոցային ծեծկռտուքների թիվը (իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, կավելանա)։
Լավ է նաև, որ հիմա արդեն միգրացիոն ծառայությունը արտագաղթի իրական ծավալները պարզելու համար կարող է ոչ թև ինչ-որ բարդ ուսումասիրություններ իրականացնել այլ ընդամենը հաշվել կանանց մարմնի տարբեր մասերի վրա առկա կապտակները։ Եթե, իհարկե, հաշվելու գործընթացը չընկալվի որպես բռնություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։