«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։

«Հժ»–ն անցյալ շաբաթ օրը գրել Էր, որ Մեհրաբյանը գրին քարտ Է շահել և արտագաղթել Է ԱՄՆ։ Նույն օրը shamshyan.com–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում Էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։ Իրականում «Հժ»–ն մեկ օր սխալվել Էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա Էլ պնդում Է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել Է ԱՄՆ։ Հակառակ պարագայում Երևանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել