Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է նույնիսկ այսօր, երբ խոցվել է այդ երկրի ռազմական ինքնաթիռը: ՆԱՏՕ-ն զորակցեց իր կազմակերպության անդամ Թուրքիային, և դա բնական է կոլեկտիվ անվտանգության տեսանկյունից: Անհասկանալի կլիներ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքն այլ դիրքորոշում ունենար:
Ու հենց այս ֆոնին Ռուսաստանը ստացավ բարոյական, քաղաքական հերթական ապտակը: Ռուսաստանի ծպտունը չէր լսվում, երբ նույն Թուրքիայի օդուժը խախտում էր իր դաշնակից Հայաստանի օդային սահմանը: Մոսկվան ցինիկորեն զինել ու զինում է իր դաշնակից Հայաստանի թշնամի Ադրբեջանին` դա համարելով կոմերցիա:
Ռուսաստանը հիմա մեկուսացված է նույնիսկ ողբերգության պահին, ու դա օրինաչափ է. Կրեմլում հնձում են այն, ինչ ցանել են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/901089183273960?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել