Lurer.com–ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» 6-1 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային»:

Լուիս Սուարեսը 15-րդ րոպեին խփեց հանդիպման առաջին գոլը, երեք րոպե անց վնասվածքից ապաքինված Լիոնել Մեսսին Սուարեսի արդյունավետ փոխանցումից հետո հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:

Առաջին խաղակեսի ավարտին Սուարեսը  դուբլ ձևակերպեց: Թիմերը 3:0 հաշվով գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում կատալոնացիները ևս երեք գոլ խփեցին: 55-ր րոպեին արդյունավետ խաղով աչքի ընկավ նաև Խերարդ Պիկեն, որին հաջորդեց Մեսսիի երկրորդ գոլը (60՛): 77-րդ րոպեին Ադրիանոն իր թիմի գոլային առավելությունը հասցրեց 6-ի:

Հավելենք, որ թիմերը մեկական անգամ վրիպեցին 11 մետրանոց հարվածից:  77-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց Նեյմարը, 82-րդ րոպեին` Ջեկոն: Խաղավարտին Ջեկոյին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` 6:1

Ջեկոյի չիրացրած 11 մետրանոցը

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Las imágenes del Barcelona-Roma

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել