Թուրքիան այս քայլով վերցնում է լիդերությունը մուսուլմանական աշխարհում, ու հատկապես իսլամական պետությանը մեսիջ է ուղարկում, որ ինքը անտեր չի թողում ահաբեկչական այդ կազմակերպությանը:
Այնուամենայնիվ, Պուտինը ներքաշվեց շատ վտանգավոր մի խաղի մեջ, որտեղ խաղադրույք է անում էն ինչ չէր ցանկանա անել... Բայց ուրիշ ճար չունի, իր ոտը տրորել են, եթե պատասխանի Թուրքիային, պատերազմ է լինելու, ու ոչ թե մի պետության հետ որը ռազմական կարողություն չունի, այլ ՆԱՏՕ-ի թիվ 2-րդ զինուժն ունեցող պետության հետ: Եթե չպատասխանի, չի կարող հիմնավորել իր ժողովրդին...
Հետևությունները թողնում եմ ձեզ...
Հիմա մի բանը կփրկի այս իրավիճակը, որ աշխարհի հզորները նստեն սեղանի շուրջ, հակառակ դեպքում 3-րդ համաշխարհայինը լինելու է Հայաստանի հարթակում...
Հ.Գ. Տարածաշրջանում պայթյունավտանգ վիճակ է, իսկ որոշ ուռռատավարիշչի տաքգլուխներ ուրախանում են, որ Պուտինն ասելա կոշտ պատասխանա լինելու...Ու հատկապես նրանք են ասում, ովքեր ուրախ են, որ ռուսական ռազմաբազան նստել է մեր զարգացման երակի վրա... Մի հատ լվացվեք ու հասկացեք, որ ռուսի ասած «չուժոյ պախմել» ընկնելու ենք կղանքի մեջ:
Հ.Գ.Գ. իսկ ՀՀԿ-ն դեռ սահմանարդական փոփոխությունների քարոզարշավ է անում, էլ չասեմ, որ անգամ անվտանգության խորհրդի նիստ չեն արել...