ԱՄՆ-ում 30-ամյա ազատազրկումից հետո այսօր բանտից կազատվի նախկին խորհրդային լրտեսը

168.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ռոնալդ Փելթոնը, ով 1986 թվականին դատապարտվել էր ԽՍՀՄ-ում լրտեսության համար, ազատ կարձակվի, հայտնել է «Ամերիկացի գիտնականների դաշնություն» (FAS) ոչ առևտրային կազմակերպությունը:

74-ամյա նախկին լրտեսը ազատ է արձակվելու այսօր, ասվում է նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:

Կապի նախկին մասնագետ Փելթոնը դատապարտվել էր երեք ցմահ պատժաժամկետների, ինչպես նաև 10 տարվա ազատազրկման ու 100 դոլար տուգանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել