Լատվիայի բանկը կատուների պատկերով մետաղադրամ կթողարկիLife.panorama.am-ը գրում է.

Լատվիայի բանկը հինգ եվրո արժողությամբ կատուների պատկերով կոլեկցիոն մետաղադրամ կթողարկի, որ համարվում է վճարման օրինական միջոց։ 

925 կարգի արծաթից մետաղադրամը պատրաստվել է լատվիացի գրող Ալբերտ Կրոնենբերգի «Հինգ կատուները» հեքիաթի մոտիվներով։ Մետաղադրամի մի կողմին պատկերված են կենդանիները՝ Մուրիսը, Նյուրիսը, Ինցիսը, Մինցիսը և Պունցիսը՝ քնած անկողնու վրա: Մյուս կողմում այդ նույն կատուները թաթերի մեջ ափսեներ և գդալներ են պահում: Խոշոր պլանով պատկերված է ուտելիքով ափսեով և գդալով կատուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել