Երեւանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:
Ականատեսները պատմեցին, որ երիտասարդն իջել է մեքենայից, հենց այդ պահին հնչել է կրակոց, ինչի հետեւանքով երիտասարդը մահացել է:
Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդի անունը Հովհաննես է, նա մոտ 30 տարեկան է: Սպանության պատճառը, նախնական տեղեկություններով, վիճաբանությունն է եղել:
Ոստիկանությունից հաստատեցին կատարվածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



