Panorama.am-ը գրում է.

Նոր և հետաքրքրիր՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր է նախատեսել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը: Ինչպես Panorama.am-ին հայտնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, հաշվի առնելով համակարգիչներից օգտվելու ժամանակակից պահանջները և այդ գիտելիքների անհրաժեշտությունը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նախաձեռնել է մեծահասակների համակարգչային տարրական գիտելիքների ձեռբերման դասընթաց:

Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար:  Այս դասընթացին մասնակցելու արդյունքում  մեծահասակները հնարա¬վորություն կունենան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն),  կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել