Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի մեջ ոչ մի արտառոց բան, առավել ևս սենսացիա չեմ տեսնում: Մարդիկ ուղղակի և անուղղակի կերպով բազմիցս հայտարարել են համագործակցության եզրեր փնտրելու և բանակցելու փորձեր անելու մասին: Այլ հարց է ձայնագրության ի հայտ գալու օրինականության հարցը. ԱԱԾ, պռակտոլոգիա ուսումնասիրող իր քաղաքացիական պարտքը յուրովի կատարող քաղաքացի կամ լրագրող կամ նույն Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան: Եթե երրորդ տարբերակը, ըստ էության, օրինական է, ապա առաջին և երկրորդ տարբերակները ոչ միայն օրինական չեն, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Հաշվի առնելով այն, որ Վարդան Օսկանյանով ԱԱԾ-ն է զբաղվում, ես հակված եմ կարծելու, որ այս «գոհարը» առօրյա աշխատանքային պրոցեսի արդյունք է ընդամենը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/rafael.manoukyan/posts/10151313244957369
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել