Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ռէվոլուցիա հաղորդաշարի ընթացքում երեկ Արթուր Բաղդասարյանն էր: Խոսում էին Հայկական Վերածնունդ հասարակական քաղաքական միավորման մասին ու ինչպես հասկացա մենք շուտով ադիոս կասենք Օրինաց Երկիր կուսակցությանը: Խոսք գնաց նաև սահմանադրական փոփոխությունների մասին: Անկեղծ ասած` ՕԵԿ առաջնորդի՝ տարբեր ժամանակների քաղաքական վարքաբանական դրսևորումների մասին շատ է խոսվել, բայց մի կարևոր հանգամանք կա,որ կարծես Բաղդասարյանը հաշվի չի առնում: Նորովի տրանսֆորմացվելու ցանկությունը իհարկե բնական է և շատ լավ է,որ ՕԵԿ-ում հասկացել են դա: Եթե նույնիսկ այսօրվանից անժամկետ նտացույց հայտարարեն Ազատության հրապարակում,պահանջելով նախագահի հրաժարական,միևնույնն է հանրության ու այդ քաղաքական ուժի միջև հսկայական անջրպետ կա,որը դժվար հաղթահարվի մոտ ապագայում: Սակայն տրանսֆորմացիան միայն ֆոռմալ թղթաբանական փոփոխություն չէ: Այն նախ և առաջ վերաարժևորման,ինքնամաքրման,սխալների ուղղման որոշակի գործընթաց պետք է պարունակի,ընդ որում ոչ միայն կուսակցության ներսում,այլև հանրության հետ հարաբերվելիս: Իսկ Պարոն Բաղդասարյանը երեկ հաղորդման առաջին րոպեից մինչև վերջ խոսեց իր մաքրության,բարոյականության,շիտակության մասին,ամեն գնով արդարացնելով նախկինում իր կայացրած որոշումները՝այն լեգիտիմացնելով ժողովրդի դարդ ու ցավը հոգալու անհագ ցանկութամբ: Հանրությունը Բաղդասարյանից եթե ինչ-որ բան սպասում է,ապա դա հաստատ նոր խոստումներ ու ոսկե սարեր չեն,սպասելքիները ՕԵԿ առաջնորդից ավելի շատ մեղայական ու իրապես կատարված վերաիմաստավորման մեջ պետք է լինեն: Ամեն րոպե նախկիում կայացրած իրարամերժ որոշումների լեգիտիմացումը մոտ ապագայում Բաղդասարյանի և իր թիմի համար նոր պաուհաս կարող են դառնալ,և նրան չեն օգնի նույնիսկ կանանց շրջանում երբենի վայելած հարգանք ու սիմպատիան: Մշտապես ճշմարտացի լինելու սինդրոմը իհարկե հայի բնավորություն է,սակայն քաղաքականության մեջ այն կարող է չար կատակ խաղալ և ի վերջո ամբողջովին միայնակ մնալու պատճառ դառնալ;
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/832061526904880
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել