Արտաքին բացասական գործոները Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի համար առաջացել են որոշակի դժվարություններ:
Վերջին շրջանում ճնշումը մեծացել է հատկապես գունավոր մետաղների միջազգային շուկաներում: Սա իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական ձեռնարկությունների վրա:
Արտաքին շուկաներում առաջացած խնդիրներն արդեն տևական ժամանակ դժվարություններ են ստեղծում Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի համար։ Տարեվերջին ընդառաջ դրանք ոչ միայն չեն թուլանում, այլև գնալով խորանում են։
Մասնավորապես վերջին շրջանում դարձյալ ուժեղացել է ճնշումը գունավոր մետաղների միջազգային շուկաներում։ Ի հայտ եկած հերթական զարգացումները մեծացրել են լարվածությունը նաև ոլորտի հայկական ձեռնարկությունների վրա։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ կարճ ժամանակահատվածում գունավոր մետաղների գները հերթական անկումային իրավիճակում են հայտնվել։
Անցած երկու տասնօրյակի ընթացքում պղինձը համաշխարհային շուկայում էժանացել է տոննայի հաշվով ավելի քան 600 դոլարով։ 20 օրվա ընթացքում անկումը հասնում է գրեթե 12 տոկոսի։ Պղնձի մեկ տոննայի գինը նույնիսկ ցածր է 4,5 հազար դոլարից։
Նախորդ 6 տարիների ընթացքում սա աննախադեպ ցուցանիշ է։
Այս ոլորտը չափազանց կարևոր է ՀՀ տնտեսության համար: Ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել արտաքին ազդակներից որոշակիորեն խուսափելու և դրա բացասական ազդեցությունը թուլացնելու նպատակով:
Կառավարությունում տեղի ունեցած քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ գործադիրը մտադրված է հնրավարոնիս մեծ աջակցություն ցուցաբերել ոլորտում գործող ձեռնարկություններին:
Կառավարության ղեկավարի՝ Սյունիք կատարած աշխանքային այցի ժամանակ, հանդիպումներ էր եղել նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարության հետ։, որի շրջանակներում քննարկվել էր խնդիրըները:
Կարծում եմ պետությունը պետք է աջակցի ձեռնարկություններին, արտաքինշուկաների բացասական ազդեցություններին դիմակայելու նպատակով: