Դեկտեմբերի 6-ին հիփ-հոփի սիրահարները հնարավորություն կունենան վայելելու Timati-ի ու L`One-ի կենդանի համերգը։ Ռուսական էստրադայի նշանավոր ռեփերներն առաջին անգամ են ելույթ ունենալու հայ երիտասարդների համար։

Համերգը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որտեղ կարող են ներկա գտնվել մինչև 12.000 մարդ։ Տոմսերի արժեքն է ընդամենը 5000-35000 դրամ։ Կազմակերպիչները նշում են, որ փորձել են գնային այնպիսի սանդղակ սահմանել, որ ռեփերների պատանի երկրպագուները ևս կարողանան ներկա լինեն համերգին։

Համերգը կազմակերպում է ռուսական «Jet Set» իվենթ-ընկերությունը, որի ջանքերի շնորհիվ էլ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ին, համալիրի մեծ դահլիճը շուրջ 3 ժամով կվերածվի աննախադեպ ընդարձակ պարահրապարակի: Շոուն ուղեկցվելու է որակյալ ձայնային և լուսային էֆեկտներով։ Երգիչները ժամանելու են Black Star Inc. թիմի 16 հոգանոց անձնակազմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել